Գլխավոր Ավելին

81-ամյա տղամարդու կյանքը հաջողվեց փրկել

81տ պացիենտը ընդունվել էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց ստամոքսաղիքային տրակտից արյունահոսությամբ, շոկային վիճակում։ Վերակենդանացման եւ ինտենսի թերապիայի բաժանմունքում հակաշոկային միջոցառումներից եւ արյան փոխներարկումից հետո կատարվել է էնդոսկոպիա, ստամոքսում հայտնաբերվել է նորագոյացություն։ ԿՏ հետազոտությամբ ախտորոշվել է ստամոքսի մեծ կորության մեծ նորագոյացություն շարունակվող արյունահոսությամբ։

️Բժիշկ վիրաբույժ Հակոբ Շմավոնյանի (ասիստենտներ՝ Գեւորգ Խաչատրյան եւ Գարիկ Համբարձումյան, անեսթեզիոլոգ՝ Արմեն Հովհաննիսյան) կողմից կատարվել է շտապ վիրահատություն՝ ստամոքսի լապարասկոպիկ մասնահատում, ուռուցքի հեռացում, արյունահոսության դադարեցում։

Այսպիսով՝ նվազ ինվազիվ միջամտությամբ հաջողվեց փրկել 81-ամյա տղամարդու կյանքը։

×
facebook sharing button facebook